Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Սթրեսները` հիվանդությունների պատճառ

Սթրեսները` հիվանդությունների պատճառ

«Ես ու ամուսինս բաժանված ենք: Ամուսնալուծության ողջ գործընթացն ուղեկցվել է տհաճ խոսակցություններով,  վեճերով, ընդհուպ` ֆիզիկական բռնությամբ: Ամեն օր վեճ էր, աղմուկ, նախկին ամուսինս անգամ երեխաների ներկայությամբ մի քանի անգամ ինձ ծեծի է ենթարկել: Հետո սկսվեց դատական գործընթացը: Վերջապես ամուսնալուծվեցինք:

 

Թվում էր` այսքանով ամեն ինչ վերջացավ, բայց միայն սկսվեց, քանի որ դրանից մոտ մեկ ամիս հետո աղջիկս տարօրինակ վարք ձեռք բերեց, հևոցներ ունի»,- պատմում է 33-ամյա Աստղիկը:

Դուստրը` 9-ամյա Անուշը,   ընտանեկան վեճերի պատճառով ձեռք է բերել   գիշերամիզություն, սկսել է հևալ, դարձել է նյարդային, նաև ուշաթափություն է ունենում, իսկ բարձր ձայներ լսելու դեպքում ջղաձգվում է, վախենում:

Այժմ Աստղիկն Անուշին պարբերաբար տանում է հոգեբանի մոտ: Երեխայի միջավայրը փոխվել է, սակայն նրա խնդիրները չեն վերացել, նա ապրում է մշտական վախի ու սթրեսի մեջ: «Ես ինձ կյանքում չեմ կարողանա ներել երեխայիս տառապանքների համար, բայց այն ժամանակ, երբ ամուսնուս ու իմ խնդիրներն այդքան խորն էին, դա չէինք գիտակցում»,- ասում է Աստղիկը: Նրա պատմելով` ամուսնալուծությունից հետո միջավայրը փոխվել է, հիմա շատ ավելի հանգիստ մթնոլորտում են, սակայն իր երեխաների վարքի մեջ լուրջ փոփոխություններ կան. նրանք ագրեսիվ են դարձել, դասերը չեն սովորում:

Իրականում երեխաները չափազանց զգայուն են ընտանեկան խնդիրների, վեճերի նկատմամբ: Երեխան, անընդհատ տեսնելով ընտանեկան վեճերը, կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել: Նա ուղղակի չի կարողանա հաղթահարել դրանք և սթրես կտանի, ինչը կարող է հանգեցնել այլ հիվանդությունների:

«Ծնողների վեճը հատկապես շատ ծանր են տանում երեխաները: Ամուսնալուծությունները, այո, մեզնում ուղեկցվում են վեճերով, աղմուկով, տհաճ միջադեպերով: Մենք չունենք անգամ հանուն երեխաների հանգիստ, քաղաքակիրթ եղանակով  ամուսնալուծության ավանդույթ: Ծնողները պետք է հասկանան, որ  մանկության տարիների  սթրեսը  նպաստում է զանազան հիվանդությունների առաջացմանը»,- ասում է հոգեբան Էլյա Սարգսյանը: Նրա կարծիքով` երեխաներն ավելի ծանր կարող են տանել սթրեսը, քան կարելի է պատկերացնել:

Սթրեսի ժամանակ հորմոններ են արտանետվում`  փոխելով օրգանիզմի կենսաքիմիան, ինչն  էլ իր հերթին ազդում է իմունային համակարգի վրա:

Ընդհանրապես ապացուցված է, որ այն երեխաները, որոնք ավելի հաճախ են սթրեսներ տանում, հետագայում ավելի շատ են հիվանդանում ու հիվանդություններ ձեռք բերում, քան նրանք, ովքեր  հաճախ են անգինայով ու մանկական այլ հիվանդություններ տանում, սակայն սթրեսներ` ավելի քիչ:

Վախը, լարվածությունը սկսում են քայքայել նյարդային համակարգը: Կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հիվանդություններ առաջանում են հենց սթրեսից`  ախտահարելով որոշակի օրգաններ:

Մինչև երեխայի ծնունդը

Ոչ պակաս կարևոր է հղի կանանց հոգեվիճակը. ամեն տեսակի ապրումները ներարգանդային կյանքում փոխանցվում են երեխային:

«Փոքր տարիքից տանել չէի կարողանում տատիս: Ոչ մի կերպ չէի հասկանում` ինչու եմ նրա նկատմամբ այդքան վատ  տրամադրված:  Ինձ հետ միշտ լավ է վարվել, բայց միշտ  վախենում էի նրանից,  տեսնելիս  լաց  լինում: Կարճ ասած` սրտով տառապում էի նրան  տեսնելիս»,- պատմում է 24-ամյա Արմանն իր մանկությունից: Նա հավատացնում է, որ վաղ մանկության տարիներին ևս խնդիրներ չի ունեցել տատիկի հետ, իրեն շատ է սիրել, մի խոսքով, պատճառ չկար նրան ատելու:

«Այդ դեպքում պետք է ավելի խորը գնալ, փորձել հասկանալ` գուցե ներարգանդային կյանքի հիշողությունն է: Կինը, ում հիմա երիտասարդն ատում է, հավանական է` վատ հարաբերություններ է ունեցել երիտասարդի մոր հետ, ու հիմա նա ներարգանդային կյանքից բերել է հիշողություններ, դրանով ձևավորել որոշակի վերաբերմունք, որը պահպանվել է, սակայն ինքը պատճառը չի հիշում»,- ասում է հոգեբանը:

Նա վստահեցնում է, որ դեռևս չծնված երեխան ևս կարող է սթրես տանել. չէ՞ որ ինչ զգում է մայրը, փոխանցվում է երեխային և ունենում նույն ազդեցությունը, ինչ արդեն ծնված երեխայի պարագայում:

Արմանի մայրը հետագայում հիշել է, որ իր հղիության  ընթացքում  սկեսուրն ամեն ինչ արել է, որ ինքը երեխայից ազատվի, վիճել է հետը, մշտապես աղմուկ ու վեճ է եղել տանը,  սակայն մայրն այդպես էլ չի հրաժարվել երեխայից:

Մասնագետի  խոսքերով`  ներարգանդային կյանքից սկսած` երեխան հիշողություն ունի, նա նույն սթրեսներն է տանում, որոնք անհետևանք չեն անցնում:

«Երեխայի կյանքի առաջին երկու տարին բոլորովին նոր է նրա համար, նա անընդհատ ճանաչում է իրեն շրջապատող աշխարհը: Բնականաբար, այս ընթացքում նա իր համար նոր երևույթներից կարող է վախենալ, զարմանալ և այլն»,- նշում է Է. Սարգսյանը: Ծնողի խնդիրն է հնավորինս հեռու պահել երեխային ագրեսիվ երևույթներից, հղի մայրերը պետք է որքան  հնարավոր  է քիչ նյարդայնանան, իրենք էլ պետք է ապրեն առանց վախի, քանի որ դրանք կարող են վախեցնել երեխային: Այս իմաստով խստագույնս հակացուցված են աղմուկը, վեճերը, վախերը: «Այսինքն, եթե արդեն կինը հղի է, նա ամեն գնով պետք է զերծ պահի երեխային տարատեսակ վեճերից: Չէ՞ որ նա այլևս միայն իր  համար չի ապրում: Հակառակ դեպքում երեխան կարող է հիվանդ ծնվել կամ հետագայում ձեռք բերել լրջագույն հիվանդություններ` ոչ միայն նյարդային, այլև ուրիշ  բնույթի` կյանքին սպառնացող»:

Հեղինակ. Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը

Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...

ԵՊԲՀ. Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել
ԵՊԲՀ. Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել

Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա  կյանքին վերադառնալու համար...

ԵՊԲՀ. Ուսումնական տարվան ընդառաջ. մանկավարժ-հոգեբանի խորհուրդները
ԵՊԲՀ. Ուսումնական տարվան ընդառաջ. մանկավարժ-հոգեբանի խորհուրդները

Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...

Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am
Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am

Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...

Թերապիա
Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am
Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am

Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...

ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ
ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ

ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝  կապված վերջին տասնամյակում...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Բառերի ուժը
Բառերի ուժը

Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...

Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4
Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4

Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021
Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am
Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am

Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

Առողջ երեխա Սալուտեմ 3.2021
Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am
Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am

Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...

Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am
Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am

Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...

Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am
Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am

Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...

Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com
Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com

Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:

Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ